Մեր մասին

KANAKA

«Կանակա» ԲԲԸ հիմնադրվել է 1990 թվականին։

 Գործունեության ոլորտն է կապիտալ շինարարության, ամրացման-ուժեղացման, կառույցների սեյսմիկայի բարձրացման և հիմնանորոգման աշխատանքները։ Գործունեությունը ծավալվում է ՀՀ ողջ տարածքում, հատկապես՝ Լոռու, Շիրակի, Տաուշի մարզերում և Երևան քաղաքում; Գործունեության սկզբնական շրջանում մինչև 2000թ․ հիմնական նպատակը եղել է Աղետի գոտու վերականգնման ծրագրերի իրականացմանը, տարբեր պատվիրատուների հանձնարարությամբ՝ ,,Համաշխարհային բանկի աղետի գոտու վերականգնման,, ԾԻԳ 1993-1997թթ․, ,,Լինսի հիմնադրամ,, /ԱՄՆ/ 1996-1999թթ․ ,, Հայաստան համահայկական հիմնադրամ,,՝ 1995-2002թթ․ և այլն։

Այս ընթացքում կառուցվել, ամրացվել և հիմնանորոգվել է 72 բնակելի շենք, 3 մանկապարտեզ, 3 դպրոց , 2 բուժական հիմնարկ։ Ամրացվել և վերակառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գուգարաց թեմի առաջնորդարանի նստավայրը, որը պատմական արժեք ունեցող կառույց է՝ 1890-1895թթ․ կառուցված սյունասրահով, յուրահատուկ աշտարակներով և եզակ ի բազալտե քարից արտաքին պատերի շարվածքով։ Տարածքին կից նախկին շինությունը վերակառուցվել է եկեղեցու գեղեցիկ զանգակատնով /Թաիրովի ամառանոցը Վանաձորում/։ 2004թ․ ավարտվել է Թուֆենկյան Հյուրանոցային համալիրի շինարարությունը՝ Ձորագետավանում։

1995թ իրականացվել է Վանաձոր քաղաքի Իսահակյան 4  հասցեով 9 հարկանի 111 սերիայի բնակելի շենքի  սեյսմակայունության բարձրացման  աշխատանքները վերին մեկուսացված հարկի կառուցման  եղանակով,  իսկ 1997թ նույն մեթոդի կատարելագործված  մեկ այլ տարբերակ կիրառվեց Վանաձոր քաղաքի բազում  թաղամասի Չերկասի  1 բնակելի շենքի վրա։  1996թ Վանաձոր  քաղաքի Երևանյան փողոցի 149 հինգ հարկանի  քարի 450 սերիայի բնակելի  շենքի սեյսմակայունությունը  բարձրացվեց հիմնային մասում տեղադրելով ռետինե մետաղական ներդիրներ, ինչը կատարվեց առանց  բնակիչների տեղահանման։ 2004թ նույն եղանակով ամրացվեց Վանաձոր քաղաքի թիվ 4 դպրոցի շենքը՝ Շվեյցարական «Կարիտաս» ֆիրմայի պատվերով։ Այս երեք ամրացման-սեյսմակայունության բարձրացման  մեթոդները  աշխարհում իրականացվել են առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում , գնահատվել բարձր քաղաքաշինության նախարարության , գիտությունների ազգային օտարերկրյա հայտնի մասնագետների կողմից։

Ընկերության աշխատանքի կարևորագույն գնահատականը հասարակության կարծիքն է և պատվիրատուների աճող վստահությունը  համատեղ գործունեության  վերջնական արդյունքի նկատմամբ։

Այսպես՝ Աղետի գոտու վերականգնման ԾԻԳ –ի անցկացրած ռեյտինգի  արդյունքով ծրագրի իրականացման  արդյունքում ճանաչվել է  լավագույնը /1994-1997թթ /։ 1998-1999թթ արդյունքներով շինարարության որակի և նոր տեխնոլոգիայի կիրառման համար արժանացել է Հայաստանի Արդյունաբերրողների  և գործարարների միության  ոսկե մեդալին։ 1999թ/

Ներքին շուկայում առաջատար  դիրք ունենալու, լավագույն որակ ապահովելու , կադրերի բարձր մասնագիտական գիտելիքների , փորձի , պատվիրատուների գործունեությունների համար  2000թ արժանացել է BID /գործարարության  նախաձեռնության  տնօրինություն/ միջազգային ընտրական կոմիտեի  /Ժնև 2000/ 25-միջազգային աստղ համագումարի  որակի «Ոսկե աստղ» պարգևին / Մադրիդ 2000թ

2001թ արժանացել է Հայաստանի Հանրապետության Կառավարության մրցանակին՝ արտադրանքի որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների  և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար։

2003թ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության շինարարության  ոլորտի զարգացման  ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար կառավարության շնորհակալագրով։

2003թ Եվրոմիուըթյան BAS ծրագրի  դրամաշնորհային միջոցներով «Կանակա» ԲԲԸ –ում ներ է դրվել ISO 1991-2000 որակի կառավարման համակարգը , ինչը  2004թ սերտիֆիկացվել է  և կազմակերպությանը շնորհվել է ISO 1991-2004  որակի միջազգային  հավաստագիր։

Կազմակերպությունը կապալային  պայմանագրով իրականացրել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ  դահլիճի   վերակառուցումը Երևան քաղաքում 2006թ,  ՀՀ ՊՆ Ռազմավարական – ռազմաքաղաքական կենտրոնի  շինարարությունը  ՀՀ հիմնադրամի պատվերով նույնպես Երևան քաղաքում, 2006թ  ,, Հուսո տուն շինարարությունը  Երևանում  Գերմանական կարմիր խաչի պատվերով 2006թ, Պրո Կրեդիտ բանկի մի քանի  մասնաճյուղ Երևանում, Գյումրիում , Վանաձորում, Ագբա կրեդիտ Ագրիկոլ բանկի  մասնաճյուղի կառուցում  Դիլիջանում 2004թ, Ամերիա բանկի վերանորոգում  Վանաձոր քաղաքում 2011թ, Թուֆենկյան հյուրանոցային համալիր  և Պատմամշակույթային փողոցային թանգարանի  վերակառուցում Դիլիջանում 2006թ,  Արմավիրի մարզում դպրոցներ, մանկապարտեզներ, Բուժ ամբուլատորիաներ , 2007-2011թթ  Օրրան ԲՀԿ  պատվերով Վանաձորում  ընկերությունը իրականացրել է  Օրրանի շենքի շինարարություն,  Երևանում ԳԴՀ դեսպանատան շենքի սեյսմակայունության  բարձրացում 2011-2013թթ։

2005թ սկսած «Կանակա» ԲԲԸ հիմնական գործընկերները բարեգործական տարբեր կազմակերպություններ են, որոնցից յուրաքանչյուրի հետ ստեղծվել է ամուր, հուսալի և ընդհանուր փիլիսոփայության  ու նպատակների ընդհանրության կայուն  և շարունակական գործընկերային հարաբերություններ։

Այսպես՝ Հայաստանի Մանուկներ հիմնադրամ 2006-2018թթ  կառուցվել , վերականգնվել, հիմնանորոգվել են 11 դպրոց, 4 մանկապարտեզ, 6 զարգացման կենտրոններ, իսկ 2006-2018թթ Լոռու մարզի, Դեբեդ համայնքում կառուցվել և ավարտվել է եզակի ճարտարապետական լուծումներով ,,Սմարթ,, կենտրոնը։

Ամերիկայի Հայ Օգնության ֆոնդի  Հայաստանի մասնաճյուղի հետ 2009թ -ից առ այսօր հիմնանորոգվել, կառուցվել և շահագործման է հանձնվել 15 մանկապարտեզ և դպրոց, իսկ 2014թ-ին  Գյումրի քաղաքում կառուցվել է ,, Օկտետ,, երաժշտակկան դպրոցը հանրահայտ երաժիշտ Յան Գիլանի համաֆինանսավորմամբ։

Ջոն Օյունջյան հիմնադրամի միջոցներով Գյումրի քաղաքում կառուցվել է արհեստի և արվեստների եռահարկ մասնաշենքերը, ամրացվել և վերակառուցվել թիվ 21 դպրոցի  կիսաքանդ մասնաշենքը։

Սա 2011-2018թթ -ի համատեղ աշխատանքների  արդյունքն է և առաջիկայում կկառուցվի նաև հիմնադրամի համերգասրահը։

«Կանակա» ԲԲԸ  երկարատև համագործակցություն է սկսել  նաև Հայաստանի Հայ ավետարանչական ընկերակցության հետ, 2019թ կառուցելով Ստեփանավանի հիմնադրամի նոր կենտրոնի շենքը, ապա հիմնանորոգելով  եկեղեցին և Երևանում տեղակայված կենտրոնակայանը։

Այս աշխատանքների մեծ մասը  ձեռք են բերվել  մրցույթային կարգով, ամփոփման ժամանակ  նախապատվությունը տալով  ոչ միայն գնային  առաջարկին, այլ նաև նախկինում  կատարած աշխատանքներին, որակին և երկարատև  համագործակցությանը։

Ընկերության հիմնական արժեքը կազմում են մարդկային կապիտալը, մասնագետները,  ինժեներներն ու վարպետները, որոնցից կազմված աշխատանքային միջուկը  ընկերության հետ  և նրա կազմում  են հիմնադրման օրվանից։

«Կանակա» ԲԲԸ որևէ աշխատանք կազմակերպում է աշխատանքների բաժանման  /ըստ պրոֆեսիոնալ մոտեցման/ , այդ աշխատանքների կոորդինացման և վերհսկման, անհրաժեշտ հիմնական ծախսատար մեքենա-մեխանիզմների  վարձակալման և շահագործման սկզբունքով։ Սա բերում է հատկապես ինժեներական աշխատանքների  կատարման պրոֆեսիոնալ արդյունքի ապահովման, ծանր շին տեխնիկայի սպասարկման,  տեղափոխման , մոնտաժման և անխափան աշխատանքների ապահովման , որպես արդյունք, առավել որակյալ և տնտեսապես շահավետ վերջնաարդյունքի ստացմամբ։

«Կանակա» ԲԲԸ կողմից խորությամբ, մանրակրկիտ ուսումնասիրվել են  նախագծերն ու  նախահաշիվը, ներգրավվել պրոֆեսիոնալ  ենթակապալառուների և համատեղ ուժերով ներկայացրել հայտնաբերված բացթողումներն ու թերությունները, ճշգրտման ենթական առանձին խնդիրներ

Մեր առաքելությունը

Այս ընթացքում կառուցվել, ամրացվել և հիմնանորոգվել է 72 բնակելի շենք, 3 մանկապարտեզ, 3 դպրոց , 2 բուժական հիմնարկ

Մեր տեսլականը

Ընկերության հիմնական արժեքը կազմում են մարդկային կապիտալը, մասնագետները, ինժեներներն ու վարպետները

Մեր աշխատանքը

«Կանակա» ԲԲԸ որևէ աշխատանք կազմակերպում է աշխատանքների բաժանման /ըստ պրոֆեսիոնալ մոտեցման